««Արցախը տանք, հանգիստ ապրենք»,-ասում էին նրանք, բայց արի ու տես, որ տվեցինք, ու ավելի անհանգիստ ենք։ Այդ ուժի գրեթե բոլոր գործիչները աչքի են ընկնում սկզբունքային անսկզբունքայնությամբ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավագանու նիստի ընթացքում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանը մի բան է ասում, իրենք բոլորը ծափահարում են։ Երկու օր հետո Նիկոլ Փաշինյանը այլ բան է ասում, ունի էդ խասյաթը էդ մարդը, իրենց խղճի բոլոր բջիջները նվիրել են Նիկոլ Փաշինյանին, մեկը կոռուպցիոն գործարքների իրականացման խաթեր, մեկը՝ այլ՝ ենթադրենք հիփոթեքի տոկոս մարելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։