Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի՝ ասաց, որ QR կոդերը բազմաթիվ տեղերում օգտագործվում է, նաև կիրառվում են համապատասխան քարտերը․ «Այն, որ ասում եք՝ ինչու եք հիմիկվանից անում, հիմիկվանից ենք անում, որպեսզի մարդիկ աստիճանաբար սովորեն վճարման տարբեր համակարգերի։
Այո՛, մետրոյում եղել են կուտակումներ, ու դրանք ունեցել են մի քանի պատճառներ, նախ, որովհետև փոխված չէին բոլոր անցակետերը, այժմ դրանք փոխված են բոլոր կայարաններում, երկրորդ, մարդիկ օբյեկտիվորեն QR կոդից օգտվելու որոշակի հմտություններ են ձեռք բերել, որովհետև մարդ կա, գալիս էր, սլաքին էր պահում, և դրա համար մենք պահում ենք նաև աշխատակիցներ, որպեսզի անցումը նոր համակարգին, ավելի սահուն ստացվի»։
Գրիգորյանն ասաց՝ այս քայլը երկար ժամանակ քննադատություններից վախենալով չի կատարվել․ «Ավելի երկար ժամանակ Ձեր սիրած քաղաքապետի կառավարման օրոք ոչ մի քայլ էս ուղղությամբ չեք արել, իսկ մենք 1 տարի է՝ ինչ կառավարում ենք, ու ավելի շատ շոշափելի քայլեր են էս ուղղությամբ կատարվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։