«Սեպտեմբերից դուք մեր՝ մետրոյով երթևեկողների կյանքը մղձավանջի եք վերածել։ Մետրոն հենց այն տրանսպորտն էր, որ ես 5 կանգառ ոտքով իջնում էի, որ հանգիստ գնամ։ Հիմա մետրոն դարձել է շատ ավելի անհարմար, քան վերգետնյա տրանսպորտը։ Այդպե՞ս ենք քաղաքը բեռնաթափում, մենք, հակառակը, պիտի խրախուսենք, որ մարդիկ հնարավորին շատ մետրոյից օգտվեն, որովհետև գիտեք նաև, որ մետրոն վնասներով է աշխատում»,-այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավագանու նիստի ընթացքում հայտնեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Խոսելով նոյեմբերի 1-ից սպասվող փոփոխությունների մասին՝ Աբգարյանը վստահեցերց, որ դա քաղաքակիրթ ձևով չի արվում․ «Այն, ինչ ես տեսնում եմ՝ բնավ քաղաքակիրթ ձև չէ»։
Մանրամսները՝ տեսանյութում։