Նախագծով առաջարկվում է Երևանում ապրող 87 քաղաքացիների արտոնություններ տալ․ այն քննարկվում է ավագանու այսօրվա նիստում

Քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն ավագանու այսօրվա նիստում ներկայացրեց ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին նախագիծը։

Առաջարկվում է թվով 87 քաղաքացու տալ արտոնություն՝ Երևանում սեփականության իրավունքով նրանց պատկանող բնակելի նշանակության շինությունների անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների գծով՝ ազատելով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից 4 միլիոն 6 հարյուր 70 հազար 287 դրամի չափով՝ համաձայն հավելվածի և դրանց մասով անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում։

Նրա խոսքով՝ քաղաքացիներից 52-ը արցախյան և հայաստանյան պատերազմների առաջին, երկրորդ խմբի հաշամանդամներն են, 35-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել