Սպիտակ նիվաների խմբավորումն առանձին ջանասիրությամբ քարոզում է ռաբիս երաժշտությունը․ Սամվել Հարոյան

Ավագանու այսօրվա նիստին ավագանու անդամ Սամվել Հարոյանն անդրադարձավ Երևանի աղմուկին ու դրան նպաստող մի շարք խնդիրներին։

Իր զեկույցում Հարոյանը հետևյալը նշեց․ «Հարգելի՛ երևանցիներ, ավագանու նախորդ նիստերից մեկի ժամանակ նշել եմ, որ Երևանը շատ աղմկոտ քաղաք է դարձել, և երևանցու առողջության համար մեծ ռիսկեր է պարունակում։ Նաև մասնակի հարցադրում էի արել բակերում ավտոլվացման կետերի մասին՝ նշելով կոնկրետ հասցեները։ Աղմուկ ծնող տարբեր անցանկալի երևույթներից է երաժշտությունը։ Իր հին ու բարի փողոցներով, խաղաղ երեկոներով, սիրահար զույգերով, քնարական երգերով հայտնի Երևանի համար այսօր աղմուկը դարձել է լուրջ մարտահրավեր, պատուհանդ բացում ես, մեքենաների, անցորդների, ավել-ժավել վաճառողների ձայներն են, փակում ես, հարևանների տնային աղմուկն է, ինչ-որ մեկն անընդհատ նորոգում է, թխկթխկացնում»։

Նրա խոսքով՝ աղմուկի առաջացման հիմնական պատճառներից են տրանսպորտային միջոցները, կենցաղային և ինժեներական կառույցները, ավտոլվացման կետերը և, իհարկե, մարդիկ։ Նշեց, որ քաղաքային ծառերը շատ քիչ են, եղածներն էլ հատվում են ու դրանց փոխարեն դրվում են օտարածին ծառեր, սակայն քաղաքին անհրաժեշտ են լայնատերև ծառեր, որոնք ունակ են աղմուկը մեծ չափով վերացնելու։

«Երևանում հատուկ խմբավորում է գործում՝ սպիտակ նիվաների խմբավորումը, որը մի առանձին ջանասիրությամբ քարոզում է ռաբիս երաժշտություն, խե՛ղճ երևանցի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել