Դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին:
Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձևով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան:
Արտագնա դատական նիստն անցկացվում է դատական նիստի անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան: