Պարտադիր զինծառայողի արձակուրդի տևողությունը

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին ծառայության ընթացքում տրվում է մեկ հիմնական արձակուրդ` ոչ պակաս, քան 6 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամանատարի (պետի) կողմից օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Հիմնական արձակուրդ տրվում է պարտադիր զինվորական ծառայության`
1) շարքային կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 10 օր.
2) կրտսեր ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր.
3) սպաներին` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:
Պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է՝
1) հրամանատարի (պետի) որոշմամբ՝ մինչև 5 օր տևողությամբ՝
– զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար,
– ելնելով ընտանեկան պայմաններից (ամուսնացածներին՝ 6 ամիսը մեկ անգամ).
2) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից նախատեսված այլ դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել