Ալեքսանդր Պետրակովն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ

Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, այս մասին հայտնել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Նա մեր հավաքականը գլխավորում էր 2023 թվականի հունվարից։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային և 0-2 հաշվով պարտություն կրել:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սա մեր հավաքականի երկրորդ պարտությունն էր Ազգերի Լիգայի այս խաղարկությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել