Երեւանը և երեւանցին արժանի են լավագույնին։ Այս մասին նշվում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձում։
«Մեր փառապանծ քաղաքը, որն իր բացառիկ ջերմությամբ ու հավերժ երիտասարդական ոգով գերում է բոլորին, այսօր մի քիչ անխնամ տեսք ունի, մի քիչ ջղային է անընդհատ խցանումներից, մաքուր օդի պակասից, մի քիչ հոգնած՝ անընդհատ աղմուկից։
Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ, նրան պետք է խնամել, նրա խնդիրների մասին պետք է խոսել ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել ամեն օր։
Հենց սա կլինի մեր քաղաքի հանդեպ սիրո ամենավառ ապացույցը։
Տոնդ շնորհավո՜ր, Երեւան, մենք հետդ ենք ու հետդ կլինենք։ Ամեն ինչ լավ կլինի»,-նշվում է հայտարարության մեջ։