Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ», ինչպե՞ս պաշտպանվել․ Լևոն Ազիզյան

Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» G4 մակարդակի, ընդ որում, առանց ընդհատումների՝ արդեն շուրջ 17 ժամ։ Այս պահին G5-ի մակարդակի փոթորիկի նշաններ չկան (նոր պլազմահի ժամանումը դեռ չի նկատվել), բայց ֆոնային ակտիվությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա և դեռ կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:

Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:

Ինչպե՞ս պաշտպանվել:

Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել