Արդյո՞ք ՍՊԸ կառավարման մարմինների որոշումները կարող են բողոքարկվել

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընդունված կամ ընկերության մասնակցի իրավունքները և օրինական շահերը խախտող ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել ընկերության մասնակցի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ ընկերության մասնակիցն իմացել կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին:

Ընկերության խորհրդի, ընկերության գործադիր մարմնի կամ կառավարչի որոշումը, որն ընդունվել է վերոնշյալ օրենքի, այլ իրավական ակտերի, ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ և ոտնահարում է ընկերության կամ ընկերության մասնակցի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել` ընկերության մասնակցի դիմումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել