Ի՞նչ տեղեկություններ պետք է նշվեն ծխախոտի փաթեթի վրա

Ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր փաթեթավորում Հայաստանի Հանրապետության պետական լեզվով ներառում է՝
1) խեժի, նիկոտինի պարունակության մասին տեղեկություն, որը պետք է զետեղված լինի ծխախոտի տուփի կողմնային պատերից մեկի վրա.
2) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացում: Բնակչության առողջության վրա ծխախոտի բացասական ներգործության նախազգուշացման տեքստը հաստատում է լիազորված մարմինը:
Նախազգուշացման տեքստը պետք է զբաղեցնի ոչ պակաս, քան մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջևի և հետևի պատերի ծավալի 30 տոկոսը:

Նախազգուշացման տեքստը պետք է`
1) հստակ ու ընթեռնելի լինի.
2) տպված լինի մուգ թանաքով՝ հակադիր ֆոնի վրա.
3) տպված լինի այնպես, որ բացառի այն հեռացնելու հնարավորությունը.
4) տուփի վրա տեղադրվի այնպես, որ բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց:

Նախազգուշացման տեքստը չպետք է`
1) տպագրվի կամ ամրակցվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.
2) թաքնված կամ ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով.
3) տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել