Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից վերադարձված կալանավորված անձ Ա․Հ․-ին:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Խուզարկության արդյունքում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, որոնք Ա․Հ․-ն թաքցրել էր տաբատի մեջ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
