Որո՞նք են ապահովագրական ընկերության վճարունակության նորմատիվները

Ապահովագրական ընկերությունների վճարունակության նորմատիվներն են՝
1) ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ ապահովագրավճարների մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա առանձին տարրերին.
2) ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա առանձին տարրերին.
3) կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա առանձին տարրերին.
4) կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա առանձին տարրերին:

Ապահովագրության տարբեր տեսակների, դասերի և ենթադասերի համար սահմանվող վճարունակության նորմատիվները կարող են լինել ինչպես վերը նշված նորմատիվները, այնպես էլ նրանց տարբեր համակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել