«Տարվա լավագույնները 2024» մրցութային հանձնաժողովին ներկայացվել է 37 հայտ 11 անվանակարգում. հաղթող է ճանաչվել 22 հայտ (20-ը՝ անհատական, 2-ը՝ խմբային):
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն:
Հաղթող ճանաչված անձինք Ուսուցչի միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին, կխրախուսվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով: