«Ադրբեջանի նախագահը կրկնում է, որ պետք է Հայաստանը ներողություն խնդրի խաղաղության հասնելու համար»,-ասաց լրագրողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին։
Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ ինչ է ասում Ադրբեջանի նախագահը․ «Ես կրկնում եմ ևս մեկ անգամ՝ այլևս հղում չանեք Ադրբեջանի նախագահի այս կամ այն հայտարարություններին՝ չհիմնավորված, ոչ լեգիտիմ և չգաք մեզ փորձեք գցել մի իրավիճակի մեջ, երբ ունենում ենք խոսակցություն, որը բացարձակապես կապ չունի իրականության հետ, և չի բխում ՀՀ պետական շահերից»,-զայրացավ ՔՊ խմբակցության քարտուղարը։