«Օրակարգային այս հարցով, ըստ էության, տրամաբանորեն ամփոփում ենք պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը և, ըստ էության, առաջարկում ենք նախագծով հաստատել երկրորդ փուլի, այսինքն՝ առաջարկի հարցման ներկայացման բոլոր մանրամասները, այդ թվում՝ վերջնականացված պայմանագրի նախագիծի, ինչպես նաև՝ տեխնիկական պահանջները»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կառավարության նիստի ընթացքում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«3 որակավորված հայտատուներ ունենք՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող։ Շուրջ 5 ամիս մենք, ըստ ընթացակարգի, պիտի բանակցություններ վարեինք այս 3 որակավորված հայտատուների հետ, որպեսզի կարողանայինք նաև փոխընդունելի ձևակերպումներ ունենալ ամբողջ մրցույթի պայմաններում։ Ես նշեմ, որ ուրախալի է այն փաստը, որ մենք ի վերջո կարողացել ենք այս բանակցությունները ճիշտ ժամկետում ամփոփել և սրա արդյունքներով այսօր քննարկման է ներկայացված պայմանագրի այն նախագիծը, որը մի կողմից իրագործելի է, իսկ մյուս կողմից՝ բարձր ստանդարտներ է երաշխավորում պետության անունից»,-հավելեց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։