Այսօր Կառավարությունը հաստատեց 2025 թվականի բյուջեի նախագիծը, որը կուղարկվի Ազգային Ժողով: Այս մասին գրառում է կատարել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Հպարտ եմ, որ այս բյուջեում կարողացել ենք ապահովել մի շարք նորամուծություններ, որոնք մեծացնում են պետական մարմինների ճկունությունը, բարձրացնում են հաշվետվողականությունը և մատչելի են դարձնում փաստաթուղթը օգտագործողների համար: Դրանցից են՝
– Կապիտալ ծախսերի՝ հաջորդ բյուջետային տարիներ տեղափոխման մեխանիզմի ներմուծում,
– Բազմամյա պարտավորությունների գծով տեղեկատվության ներկայացում բյուջետային փաստաթղթերում,
– Միջնաժամկետ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակների թարմացված տեղեկատվության ներկայացում բյուջետային փաստաթղթերում,
– Պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող պետական գույքի համար վարձակալական վճարի արժեքի մոտարկում և ներառում բյուջետային փաստաթղթերում,
– Բյուջետային ծախսերի առաջնահերթությունների սահմանում և ծախսերի այլընտրանքային սցենարների մշակում,
– Բյուջետային փաստաթղթերի առանձին ձևաչափերի պարզեցում»,-նշվում է հայտարարության մեջ: