«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնից քաղաքացիների տարհանում է իրականացվել։
Iravaban.net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ ռումբի մասին ահազանգ է ստացել։
«Ստուգումներ են կատարվել, պարզվել է, որ ահազանգը կեղծ է»,-հայտնում են ոստիկանությունից։
Նշենք, որ սա այս ամսվա ընթացքում այս առևտրի կենտրոնում ռումբի վերաբերյալ արդեն 2-րդ ահազանգն է։ Նմանատիպ ահազանգ էր եղել նաև «Դալմա Գարդեն մոլ»-ի վերաբերյալ: