ԱՄՆ կառավարությունը հայտարարում է Հայաստանին 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցություն տրամադրելու մասին

Պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, հայտարարեցին հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից 20․600․000 ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ Aյս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր ֆինանսական հանձնառությունները, որոնց մասին հայտարարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, կուղղվեն կառավարության բարեփոխումներին և կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության շրջանակում»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» խորագրով միջոցառումը, որտեղ պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, «Ֆորդ հիմնադրամի» հետ համագործակցելով, մեկ հարկի տակ էին հավաքել գործընկեր պետությունների ղեկավարներին, բարեսիրական գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը՝ քննության առնելու աջակցության ավելացումը Հայաստանին և աշխարհի այլ երկրներին, որտեղ  ժողովրդավարական հեռանկարներ ու հնարավորություններ են բացվում։

Կոնգրեսի հետ աշխատանքներն ամփոփելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը  հայտարարեցին կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայունության ամրապնդման հարցերում Հայաստանին աջակցելու նպատակով 20 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է  նաև 600․000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, որը «Տեղեկատվական բարեվարքության և դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն ապահովելու նպատակով անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացմանը, մեդիա և տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանմանը և Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքներին։

Հայաստանի համար նախատեսված նոր 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցությունը ապահովվում է ի լրումն մոտ 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերի այս տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Ֆինանսավորումը միտված է տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, թվային լուծումների խթանմանը և աղետների արձագանքման պատրաստականության մեծացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել