Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ ինչպես հայտնի է, սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը, որին մասնակցելու համար գրանցվել էին 4 հավակնորդ, և ընտրվել է Արմեն Գրիգորյանը՝ 5 տարի ժամկետով։ Անդրեասյանն առաջարկեց հաստատել խորհրդի ընտրության արդյունքները։
Նորանշանակ ռեկտոր Արմեն Գրիգորյանն այսօրվա նիստին ներկայացրեց առաջիկա անելիքները։
Փոխվարչապետի հարցին, թե երբ կարող է համալսարանը որևէ միջազգային վարկանշային աղյուսակում տեղ զբաղեցնել, Ժաննա Անդրեասյանն ասաց՝ իրենց ռազմավարությամբ 500-ի մեջ պիտի տեղ գտնեն, Մհեր Գրիգորյանն ասաց․ «Ես ուզում եմ, որպեսզի չզպսենք ամբիցիաները նորանշանակ բուհի մենեջերի, բայց եկեք 500-ի մեջ, դուք ո՞նց եք կարծում և նաև քանի օտարերկրյա ուսանող ունեք»։
Արմեն Գրիգորյանն ասաց՝ այս պահին շուրջ 100 օտարերկրացիներ ունեն և շուրջ 79-ն էլ ընդունվել են, 5 տարին բավարար ժամանակ է Եվրոպայի թոփ 300 համալսարանների ու աշխարհի շուրջ 1000 համալսարանների մեջ ՀՊՏՀ- ն հաստատապես տեսնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։