Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 25-ին Ռիմա Առաքելյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նշանակման հաջորդ օրվանից Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին գործուղել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան՝ նախկինում իր վարույթում գտնվող գործերի քննությունը շարունակելու համար։
Գործուղումը 6 ամսով է՝ մինչև 2025-ի մարտ ամիսը։