Արթուր Ս․-ն և կինը վիճաբանել են ինչից հետո վերջինս վերցրել է երեխային և գնացել հայրական տուն։ 2023 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Արթուր Ս․-ն երեխային՝ տեսնելու համար եկել է կնոջ հայրական տուն, որտեղ վիճաբանություն է սկսվել կնոջ մոր և քրոջ միջև։ Արթուր Ս․-ն բակից վերցրել է կացինը և հարվածել կնոջ մոր աչքին, ազդրին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մայիսի 3-ին և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին։
Արթուր Ս․-ի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասին 6-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից։
Արթուր Ս․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: