Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեկնարկել և ընթանում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։ Հյուրեր կան աշխարհի տարբեր ծայրերից։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՌԴ քիմիկների ասոցիացիայի ներկայացուցիչ Սերգեյ Սավչուկը հետաքրքրվեց զեկուցողից ՝ հին կամ հնագույն փաստաթղթերում առկա ձեռագրերի միջոցով հնարավո՞ր է պարզել այն մարդու հոգեբանաֆիզիկական առանձնահատկությունները, ով գրել է դրանք՝ որպես ընդհանուր փորձաքննության մի մասը, ամբողջ պատկերը ստանալու համար։
Շվեյցարիայի ձեռագրի գիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական գծով տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Չեռնովը նշեց՝ կարելի է, բայց զգուշությամբ է պետք հարցին մոտենալ։
«Ես այսօր հատուկ գրաֆոլոգիայի (ձեռագրաբանություն) մասին չխոսեցի, որը ժամանակին ձեռագրի հոգեբանության մեջ հիմնականն էր։ Այն, ինչ մենք օգտագործում ենք, շատ հեռու է գրաֆոլոգիայից։ Սակայն ձեռագրի և մարդկանց հոգեբանության մեջ ընդհանուր օրինաչափություններ կան, դրանք վաղ ժամանակներից ուսումնասիրվել են։ Եթե համարենք, որ նույն օրինաչափությունները գործել են, օրինակ, 200 տարի առաջ, մենք կարող ենք ինչ-որ տվյալներ վերլուծել։ Պետք է հաշվի առնել, որ ձեռագրի սովորությունները փոխվում են, հիմա նույնպես։ Շատերը հիմա տպագիր, չկապակցված տառերով են գրում։ Պետք է նայել, պետք է համեմատել տվյալ դարաշրջանի այլ ձեռագրերի հետ, այդ ժամանակ ինչ-որ բան կարելի է ասել»,-նշեց Չեռնովը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք, որ Iravaban.net-ը համաժողովի տեղեկատվական գործընկերն է։