Շահրամանյանների ընտանիքը 2023 թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի բենզինի պահեստում պայթյունի հետևանքով 4 զոհ ունեցավ։
Ընտանիքի դուստրը` Բերտան է դաժան օրերի մասին պատմել:
«Կորցնել ծնողիդ, կորցնել հարազատ եղբայրներիդ, կորցնել 25 օրվա ամուսնուդ: Ու կորցնել բոլորին միանգամից, մի ակնթարթում ու մի վայրկյանում:
Կորցնե՞լ ամբողջ ընտանիքդ…Չէ՛, չեմ լսել, կինոյում, հեքիաթներում, գրքերում միշտ էլ վերջում բարին ու լավն է հաղթում:
40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան: Ցավ, որը երբեք չի սպիանալու, չի բուժվելու:
Կարծես թե 1 ամիս է դեռ, ինչ կողքիս չեք, բայց արդեն՝ 1 տարի:
Էնքան բան կա ձեզ պատմելու, հետ եկեք, տղե՛րք, հետ: Դաժան ու անարդար բախտ վիճակվեց ձեր Բերտային, ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի:
Կարոտս անասելի է, բառերս ու զգացմունքներս խեղդված են արցունքներիս մեջ:
Ատում եմ քեզ, սեպտեմբեր, ատում եմ քեզ ամբողջ սրտով…25.09.23»,- Facebook-ում գրել է Բերտան: