«Միջազգային հանցագործությունների հետ կապված բյուրոյի կողմից իրականացված աշխատանքը ակնառու է եղել ինձ և իմ բազմաթիվ գործընկերների համար»․ Սիրանուշ Սահակյան 

Փորձաքննությունների ազգային բյուրոյի 20-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։ Նա միացավ հնչած բոլոր շնորահավորանքներին և բարեմաղթանքներին․

«Անդրադառնալով այս առանցքային փորձագիտական հաստատության գործունեությանը՝ ուզում եմ հատուկ անդրադառնալ միջազգային հանցագործությունների հետ կապված բյուրոյի կողմից իրականացված աշխատանքին, որը ակնառու է եղել ինձ և իմ բազմաթիվ գործընկերների համար։

Միջազգային հանցագործությունների դեմ պայքարը ժամանակակից մարտահրավերներից է, և իրավապաշտպան համայնքի խնդիրն է ներկայացնել հանցագործություններից տուժած անձանց իրավունքները միջազգային ատյաններում։ Նման գործառույթ ստանձնել եմ ես, իմ գործընկերները, որոնց շնորհակալ եմ այս գործունեության համար, և այս ատյաններում ներկայացվում են եզրակացություններ, որոնց նպատակը միջազգային հանրության շրջանում տեսակետ ձևավորելն է, որ կոնֆլիկտների ընթացքում չեն կատարվել հանցագործություններ, բացակայել են բռնությունները»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք, որ Iravaban.net-ը համաժողովի տեղեկատվական գործընկերն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել