Մեկնարկեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացումը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեկնարկեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացումը։

Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը ողջույնի խոսքով դիմեց ներկաներին․ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմի, և անձամբ իմ անունից սրտանց ողջունում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը կազմակերպված միջազգային եռօրյա գիտաժողովի առաջին օրը մեզ հետ կիսելու, ձեր ներկայության պատվին մեզ արժանացնելու համար։

Ինչպես հայտնի է՝ բյուրոն հիմնադրվել է 2004 թվականին՝ հայ-ամերիկյան միջկառավարական 2001 թվականի համաձայնագրի շրջանակներում, և անցած 20 տարիների ընթացքում մենք անցել ենք զարգացման բուռն ժամանակահատված։ Այս 20 տարիներ ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կողմից հատկացված միջոցների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի, կազմակերպության կառավարման մարմինների և բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես նաև՝ ողջ անձնակազմի ներդրած ջանքերի շնորհիվ հաջողվեց ՀՀ-ում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն դատափորձագիտական պետական կազմակերպություն՝ համալրված պրոֆեսիոնալ թիմով և ժամանակակից հետազոտական հնարավորություններով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք, որ Iravaban.net-ը համաժողովի տեղեկատվական գործընկերն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել