Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։
Խնդրում են չանհանգստանալ։