«Օրվա իշխանությունը որոշել է փակել Պողոսյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Կեչառիս» հյուրանոցը»․ ՀՀՄ

Վարչախմբի բռնաճնշումները Միհրան Պողոսյանի նկատմամբ նոր թափ են ստանում: Այս մասին հայտարարություն է տարածել Պողոսյանի` «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը։

««Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի հարցազրույցից 3 օր անց օրվա իշխանությունը որոշել է փակել Պողոսյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Կեչառիս» հյուրանոցը, փորձելով լռեցնել ՀՀՄ նախագահին:

Հիշեցնենք, որ հարցազրույցում կուսակցության նախագահը մասնավորապես ահազանգել էր, որ իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին հանձնել Տիգրանաշեն գյուղը»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել