Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է սեպտեմբերի 5-ին:
Մինչև Ազգային ժողովում կմեկնարկի նախագծի վավերացման ընթացակարգը, այն ուղարկվել է Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք՝ ըստ երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների` ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության, հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին և Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերը: