Հարկադիր կատարման ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի ընդունման դեպքում յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ, որի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանելու է Կառավարությունը:

Այն կտարածվի 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

«Նախատեսվող կարգավորումը հստակ կապ է տալու իրականացված աշխատանքի և աշխատանքի արդյունքում տվյալ հարկադիր կատարողի պարգևատրման չափի հետ, ինչը, գտնում ենք, որ արդարացի է։ Պիլոտը նույնպես դա է ցույց տվել»,-նշեց Լևոն Բալյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել