Գազաֆիկացվում են Աշտարակ համայնքի 5 բնակավայրերի մի շարք փողոցներ

49 մլն 848 հազ դրամի ներդրմամբ՝ կապույտ վառելիքը այս տարի կհասնի Աշտարակ, Բյուրական, Սասունիկ, Ուջան, Ղազարավան բնակավայրերի տասնյակ բնակիչների տներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Նշված բնակավայրերում գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվել 2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրկանացվող ծրագրի արժեքի 45 %-ը կամ 22 մլն 431 հազ դրամը վճարել է Կառավարությունը, իսկ 55 %-ը կամ 27 մլն 417 հազ դրամը Աշտարակի համայնքապետարանի հատկացումն է։
Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այս պահի դրությամբ անցկացված են գազատար խողովակները, բնակիչներին գազը հասանելի կլինի տարեվերջին։

Արագածոտնի մարզպետի որոշմամբ ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովի կողմից օրերս ստուգայցեր են իրականացվել դեպի նշված բնակավայրեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել