Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կան դեպքեր, երբ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հարուցվում են քրեական գործեր՝ ապօրինի շինարարությունները չդադարեցնելու և վարչական որոշումները չկատարելու համար։
«Շինարարության ծավալները երկում շատ մեծ են, բայց ոնց որ թե մեծ է նաև ստանդարտներին չհամապատասխանող կամ ինքնակամ շինությունների հետևանքով մարդկանց թիվը։ Չեք հավատա՝ ես զարմացել եմ, որ Հայաստանում եղել է դեպք, որ լրիվ ապօրինի, առանց որևէ թղթի Երևանի կենտրոնում 9-10 հարկանի շենք են կառուցել, ու տենց պրակտիկայա եղել ժամանակին, արագի մեջ կառուցել են, հետո որպես ինքնակամ կառույց տարել, օրինականացրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։