«Փոխհատուցվելու է բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ կնոջ ցանկությամբ էպիդուրալ անզգայացման արժեքը»․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր։

«Ծրագրի միջոցառումներից մեկը վերաբերում է ծնունդների, կեսարյան հատումների փոխհատուցման ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը:

Այսուհետ առողջապահության նախարարի հրամանով` բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կենտրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր: Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր:

Փոխհատուցվելու է նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ ըստ կնոջ ցանկության էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել