«Ես չգիտեմ՝ դուք գուցե երկիրն էլ եք սերիալներով կառավարում»․ Ագնեսա Խամոյան

«2023 թվականին հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 8 %-ով, միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 24 %-ով, ծանր հանցագործությունների դեպքերը՝ 20 %-ով, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 37 %-ով»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ պատասխանելով իրեն մոտեցած լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացին անվտանգ է իր երկրում։

2023 թվականի ընթացքում թմրամիջոցի ապօրինի շրջանառության բացահայտման ցուցանիշը նվազել և կազմել է 17 % նախորդ տարվա 37,9 %-ի դիմաց։

«Իշխանական պատգամավորն այստեղ խոսում էր սերիալներից։ Ես չգիտեմ՝ դուք գուցե երկիրն էլ եք սերիալներով կառավարում, բայց իրական Հայաստանում, էդ ձևակերպումը ձեր ամենասիրելի ձևակերպումն է, գիտե՞ք՝ ինչու է այս պատկերը, որովհետև ամբողջ ուժային համակարգը կենտրոնացված է ընդդիմախոսներին ճնշելու, գաղտնալսելու, արտաքին դիտարկումներ անելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել