ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ասաց, որ աահմանազատման գործընթացի կանոնակարգի 5-րդ հոդվածի առաջին մասով մի կետ կա, որտեղ նշվում է հատվածական սահմանազատման մասին, և այն համարվելու է համաձայնեցված՝ անկախ նրանից, թե մինչև վերջնական սահմանազատման գործընթացն ինչքան ժամանակ կանցնի։
«Արդբեջանը կարող է իրեն հետաքրքրող հատվածների սահմանազատումն իրականցնել, այն անվանել ավարտված և այլևս ոչ մի շարունակություն չտալ, այն, ինչ տեղի է ունեցավ 4 գյուղերի հետ Տավուշի պարզում։ Ադրբեջանը պարտադրեց իր կամքը և դրա դիմաց ՀՀ-Ն կորցրեց 4 գյուղ»։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը կողմ է սահմանազատման գործընթացին, սակայն այն պարագայում, երբ հստակ նշվի՝ ինչ է ՀՀ-ն ստանալու դրա արդյունքում։
«2013, 2014, 2015 թվականների ընթացքում ՀՀ տարածքներն ընդլայնվել են շուրջ 500 քառ․ կմ-ով, դա իրականացվել է ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հեռախուզական ագրեսիաների, բայց մենք դրա մասին չէիքն խոսում, դա լուռ ենք արել։ Եթե ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու եք այնպես, ինչպես Արցախը, ապա այդ պաշտպանությունը մեզանից հեռու տարեք»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։