«Արամ» արջուկը՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերը դառնալուց հետո այժմ էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երևանաբնակ փոքրիկների ընկերն է դարձել։ Հայտնում են «Բարուր» ՍՊԸ-ից։
«Բարուր» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու հերթական նախաձեռնությամբ շուրջ 2800 երեխա ստացել է Արամ Խաչատրյանի հնչյուններով «Արամ» արջուկ։

