Հրայր Թովմասյանը դատարան է ներկայացել

«Սպասեցի-սպասեցի, որ բերման ենթարկեն, ինչպես տեսնում եք` բերման չեն ենթարկել»,–դատարանի բակում լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Թովմասյանը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որպեսզի ապահովվի նրա ներկայությունը այսօրվա դատական նիստում։

Նիստի մեկնարկին Թովմասյանը նշեց, որ հայտարարություն ունի անելու, սակայն նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց․ «Նիստի ընթացքում հնարավորություն կտամ, հայտարարությունը կանեք»։

Այնուհետև Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը շարունակեց իր պաշտպանական ճառը։ Դատարանը նրան 3 ժամ ժամանակ տվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել