Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ շարունակվող խիստ հսկողության շնորհիվ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 10 դեպքի մասով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախատոնական առևտրին ընդառաջ դեկտեմբերի 20-ից մինչև Ամանոր որոշակի վայրերում կազմակերպել գյուղմթերքի ամենօրյա շուկաներ՝ այդպիսով առևտուրն առավել կազմակերպված և մատչելի դարձնելու նպատակով:
Քաղաքապետարանի լրատվության բաժնի փոխանցմամբ, հանձնարարվել է հսկողության տակ պահել նաև սահմանված վայրերում մասնավոր ընկերությունների կողմից Հայաստան ներկրված բնական եղևնիների և սոճիների բացօթյա վաճառքի կազմակերպումը:
Իրավաբան.net