Վթարային ջրանջատում Երևանում օգոստոսի 23-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 23-ին՝ ժամը 13:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 23-ին՝ ժամը 13:00-20:00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության 3/1 շենքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-17:00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Խ.Խաչատրյան փողոցի 1, 2 նրբ., Վշտունու փողոցի և 1-5 նրբանցքների, Գ.Հասրաթյան, Սպորտի, Հասմիկի փողոցների, Լենինգրադյան 50-52 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել