Օրինակելի պայմաններ պայմանագրերի համար

Պայմանագրում կարող է նախատեսվել, որ դրա առանձին պայմանները որոշվում են համապատասխան տեսակի պայմանագրերի համար մշակված և մամուլում հրապարակված օրինակելի պայմաններով:

Այն դեպքերում, երբ պայմանագրում հղում չկա օրինակելի պայմաններին, նման օրինակելի պայմանները կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են որպես գործարար շրջանառության սովորույթներ, եթե դրանք համապատասխանում են գործարար շրջանառության սովորույթներին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով ներկայացվողղ պահանջներին:

Օրինակ, ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել են նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը, ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևերը, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձևը և այլն, որոնք էլ հենց պարունակում են համապատասխան պայմանագրերի օրինակելի պայմանները:

Օրինակելի պայմանները կարող են շարադրվել օրինակելի պայմանագրի կամ այդ պայմանները պարունակող այլ փաստաթղթի ձևով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել