Վարորդը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի

Ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 12-ի ժամը 5.20-ի սահմաններում Այնթապ գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Վարորդը դուրս գալով մեքենայից՝ դիմել է փախուստի:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարեկները փախուստը կանխելով՝ նրան, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին։ Պարզվել է, որ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչպես նաև ոչ սթափ վիճակում:

«ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Լրացված

Հրապարակման լուսանկարը փոփոխվել է, քանի որ «00օօ000» պետհամարանիշը երբեք տեղադրված չի եղել «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վրա, իսկ Պետհամարանիշի սեփականատերը, ինչպես նաև վերջինիս հարազատները, բարեկամները կամ ծանոթները որևէ առնչություն չունի նշված դեպքի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել