Ահազանգ է ստացվել, որ գետի մեջ երկու քաղաքացիներ խեղդվում են, տղամարդու դի է հայտնաբերվել

Օգոստոսի 5-ին ժ․15․15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի շրջանում, Աղստև գետի մեջ՝ երկու քաղաքացիներ են խեղդվում։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։

Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել