Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գասպարյանը Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի:

Օլիմպիադան անցկացվել է Իրանի Իսֆահան քաղաքում՝ փորձնական և տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 197 ներկայացուցիչ:

Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գասպարյանը,
Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Աղայանը (12-րդ դասարան) և Նարեկ Գալստյանը (11-րդ դասարան): Իսկ գովասանագրերի՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Մովսիսյանը և ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Գազազյանը։

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ՝ մասնակցել է ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ալֆրեդ Պետրոսյանը։

Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ճապոնիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել