Իտալիայի 12 քաղաքներում շոգի պատճառով տագնապի «կարմիր» մակարդակ է հայտարարվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Իտալիա մեկնող հանգստացողների համար,
Իտալիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է չորեքշաբթի օրվա եղանակային վտանգի ամենաբարձր «կարմիր» մակարդակը երկրի 27 խոշոր քաղաքներից 12-ում՝ աֆրիկյան հերթական ջերմային ալիքի պատճառով, ասվում է դեպարտամենտի եղանակային տեղեկագրում։ Նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին առողջությանը սպառնացող շոգ է լինելու այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բոլոնիա, Բոլցանո, Բրեշիա, Թուրին, Միլան, Ֆլորենցիա, Ֆրոզինոնե, Լատինա, Պերուջա, Ռիետի, Վիտերբո քաղաքներում, ինչպես նաև երկրի մայրաքաղաք Հռոմում։
Երկրի հյուսիսային բոլոր քաղաքներում առավելագույն ջերմաստիճանը հինգշաբթի կանխատեսվում է +33…+38°, կենտրոնական հատվածում ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Ֆլորենցիայում և Հռոմում, որտեղ ջերմաչափի ցուցմունքը կարող է բարձրանալ մինչև +38…+39°»,-նշել է նա: