Ավտովթար Կոշ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 30-ին, ժամը 19:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1989 թ.) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2000 թ.)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել