Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին

Հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին, Հայաստանում պաշտոնավարումն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկիին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Յարսլավ Օլեշկևիչին:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Արման Սարգսյանը շնորհավորել է Յարսլավ Օլեշկևիչին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, իսկ գնդապետ Վիշնևսկիին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի ու համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել