Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը

76 տարեկան հասակում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին։ Հայտնում է Բադալյանի եղբորորդին։

1990-2017թթ Վոլոդյա Բադալյանը անընդմեջ եղել է ՀՀ ԳԽ, ապա՝ ԱԺ պատգամավոր։

Բադալյանը ծնվել է 1948թ. մայիսի 12-ին Սպիտակում:

1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար:

1966-1969թթ. Սպիտակի շաքարի գործարանում աշխատել է բանվոր, ճարտարագետ-կոնստրուկտոր, գլխավոր տեխնոլոգ, 1969-1981թթ.` Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ: 1981-1995թթ. Երևանի քիմիական ռեակտիվների գործարանում եղել է ճարտարագետ, տեղամասի պետ, փոխտնօրեն, տնօրեն, 1995-1999թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ նախագահ: 2001թ.` «Ագրոարդյունաբերողների և սերմնաբույծների միության» նախագահ: 2002թ.` «Հայ աշխատավոր» հասարակական կազմակերպության համանախագահ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (թիվ 242 ընտրատարածք):

1995-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 102 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետև Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի ղեկավար:

2003-2007թթ.` Ազգային ժողովիպատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի  ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012-2017թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել