Հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք (մոտ 5 խմ). քաղաքացին մնացել է հողազանգվածի տակ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել հողազանգվածի տակից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: