Մարիային օգնելու նպատակով կազմակերպվել էր դրամահավաք․ նոր մանրամասներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը: Նա կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին էր։

Հուլիսի 7-ին Մարիայի քույրը՝ Քրիստինա Մանգասարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ Մարիա Տերտերյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված է Էկվադորում, չի կարողանում շարժվել, խոսել․ «Պատճառը բակտերիալ մենինգիտն է, որը, ինչպես ցույց են տվել թեստերը, զարգացել է մակաբույծից, որը կարող էր օրգանիզմ ներթափանցել սննդի միջոցով: Հիմա Մաշան պարալիզացված է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»։

Քույրը նաև դրամահավաք էր կազմակերպել Մարիային օգնելու նպատակով՝ նշելով, որ իրավիճակը շատ բարդ է ու ծանր․ «Էկվադորում, Մաշան բացի ընկերներից ոչ ոք չունի, նա երկար բուժման ու ապաքինման կարիք ունի, իսկ ընկերը ստիպված է Մաշային տեղափոխել Հայաստան»։

Վերջերս Քրիստինան մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Մարիան կրկին չի կարողանում ինքնուրույն շնչել, ինչպես նախկինում, չի կարողանում սնունդ կուլ տալ, խոսել, շարժվել, թոքերի արհեստական օդափոխություն է միացվել, իսկ ստամոքսում կա խողովակ, որի միջոցով ստանում է սննդանյութեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել